Հաքան Ֆիդանը շարունակում է Գազայի հարցը քննարկել գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-11-02_16-15-48

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շարունակում է իսրայելապաղեստինյան հակամարտության սրացման հարցով հեռախոսազրույցներ ունենալ  գործընկներների հետ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ֆիդանը  հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և Հորդանանի արտգործնախարարների հետ։

Զրույցների ժամանակ քննարկվել են կրակի դադարեցմանը և կայուն ու մնայուն խաղաղությանը միտված  քայլերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի  է մեկնելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի։ Օրակարգում լինելու է Գազայի հարցը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ