ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot_4

Ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ.

Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ,

հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների՝ ԵԽԽՎ նախագահի, Մարդու իրավունքների հանձնակատարի և տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի հետ,

ելույթ նախարարների կոմիտեի՝ ԵԽ 75-ամյակին նվիրված նիստում՝ շեշտադրելով ԵԽ աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, գործընթացները,

նախարարների կոմիտեի որոշումների ընդունում, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձով՝ հիմնարար սկզբունքների և Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ,

մի շարք երկկողմ՝ այլ երկրների գործընկերների հետ հանդիպումներ:

--00—ՅՄ