«Միասին ազդեցություն գործելով»․ Երևանում մայիսի 14-16-ը կանցկացվի ՎԶԵԲ գործարար համաժողովը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

dd



Երևանում մայիսի 14-16-ը կանցկացվի ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ 

Համաժողովի ընթացքում նախատեսված է բիզնես ֆորում, որին ներկա կլինեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, բանկերի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ովքեր կմասնակցեն պանելային քննարկումների և տարբեր ցանցային միջոցառումների:

Գործարար համաժողովը կրելու է «Միասին ազդեցություն գործելով» (“Delivering Impact Together”) խորագիրը:

Պանելային քննարկումներից և ցանցային միջոցառումներից զատ՝ գործարար համաժողովի ծրագրում ներառված են լինելու նաև ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների» վերաբերյալ միջոցառումը, տարբեր երկրների ներդրումային հեռանկարների վերաբերյալ նիստերը, կայուն զարգացման ոլորտում ՎԶԵԲ-ի մրցանակաբաշխությունն ու թվային մրցանակաբաշխությունը և այլ միջոցառումներ:

--00—ՍՊ