Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների շարքերը կհամալրվեն ևս 6 թեկնածուներով․ հայտնի են անունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ֆֆ





Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների շարքերը կհամալրվեն ևս 6 թեկնածուներով՝ ըստ մասնագիտացումների Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատական խորհրդում անցկացված հարցազրույցի փուլն ավարտվեց, այն հաղթահարեցին 6 մասնակիցներ, որոնցից 3-ը՝ Ղազարյան Տիգրան Հակոբի, Պետրոսյան Լևոն Էդուարդի, Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի, քրեական մասնագիտացման, իսկ մյուս 3-ը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում՝ Հախվերդյան Վահե Մայիսի, Մխիթարյան Անուշ Ռոբերտի, Սուքիասյան Հայկանուշ Արթուրի։

Այդ մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել նաև ազգային և միջազգային փորձագետների կողմից:



--00—ՍՊ