Սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ֆ

Հանրապետության տարածքում մայիսի 5-8-ը շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։



Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



Երևանում մայիսի 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ի երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 --00—ԱՊ