ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

f

ՌԴ կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա։ Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ 



Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ։



Այսպես, շաքարավազի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով՝



Հայաստան – 28 հազար տոննա,

Բելառուս-5 հազար տոննա,

Ղազախստան – 120 հազար տոննա,

Ղրղզստան – 28,5 հազար տոննա:



--00—ՍՊ