«Ռեստարտ»-ի անդամներին արդարացնելը կլինի Փաշինյանի վրա «սորոսականների» ճնշման հետևանք.ՎԵՏՕ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

․

ՎԵՏՕ նախաձեռնության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է մի տեսանյութ և կից գրառում արել, որում նշված է.

«Տեսանյութում, պատահականությամբ, թե դիտավորությամբ, այդ կանայք՝ Լուսինե Խառատյանը և Զարուհի Հովհաննիսյանը, հայտնում են, որ սորոսականները փակ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում միջնորդել են վարչապետին՝ ապօրինաբար պատասխանատվությունից ազատել «Ռեստարտ» խուլիգանախմբի 6 անդամներին, որոնց մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի մարտ ամսին Ն. Մալյանի նկատմամբ առևանգման փորձ կատարելու համար:

Ըստ սորոսական բանախոսների, վարչապետն արձագանքել է, որ այդ անձինք պետք է դատվեն կամ պատժվեն:

Ելնելով վերը նշվածից՝ իրավասու ենք եզրակացնելու, որ «Ռեստարտ» խուլիգանախմբի անդամներին որևէ պատճառով չդատելու կամ արդարացնելու դեպքում, դա տեղի է ունենալու վարչապետ Ն. Փաշինյանի վրա՝ սորոսականների կողմից հերթական փակ հանդիպման ընթացքում գործադրված ճնշման արդյունքում:

Սույն հայտարարությունը խնդրում ենք դիտել որպես հաղորդում հանցագործության մասին»: