ԱՄՆ Սենատն արդարացրել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Թրամփ

ԱՄՆ Սենատը Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործի քվեարկության ժամանակ 2 մեղադրանքով էլ արդարցրել է երկրի նախագահին։

Թրամփը մեղադրվում էր իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ։

Թրամփին իշխանության չարաշահման մեջ մեղավոր ճանաչելու օգտին քվեարկել է 48 կոնգրեսական՝ 47 դեմոկրատ և 1 հանրապետական՝ Միթ Ռոմնին։

Պաշտոնանկությունը հաստատելու համար անհրաժեշտ է 67 ձայն։

 Երկրորդ մեղադրանքի քվեարկության ժամանակ Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին քվեարկեց Թրամփի արդարացման օգտին։ Քվեարկությունն ավարտվեց 53։47 ձայների հարաբերակցությամբ։