ԱՄՆ-ն պետք է վերջ դնի պետական ահաբեկչությանը. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

մուսավի

«ԱՄՆ-ն պետք է վերջ դնի պետական ահաբեկչությանը»: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ ի պատասխան ամերիկացիների այն հայտարարությանը, թե Իրանն ահաբեկչության դեմ պայքարում չի համագործակցել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հաղորդում է Irna-ն:



«Ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու, ֆինանսավորելու և զինելու, պետական ահաբեկչություն օգտագործելու և բացահայտորեն ահաբեկչական այլ ռեժիմի սատարելու իր պատմությամբ ԱՄՆ-ն հակաահաբեկչական ջանքերը գնահատելու լավ կետ չէ»,- հավելել է նա:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշված է, թե ովքեր են ներառվել այն երկրների ցանկում, որոնք Վաշինգտոնի հետ բավարար չափով չեն համագործակցում ահաբեկչության դեմ պայքարում՝ նշելով Վենեսուելան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան և Սիրիան: