ԵՄ-ն 1 մլրդ եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

եմ

Եվրամիությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման միջազգային ջանքերի ֆինանսավորման համար մեկ միլիարդ եվրո հատկացնելու մասին: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ առցանց համաժողովի ժամանակ: Միջոցներ արդեն հատկացրել են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան: Ֆինանսավորման հավաքագրումը կշարունակվի ևս երկու շաբաթ:

«Աշխարհը հավաքվում է միասին հաղթահարելու կորոնավիրուսը։ Այս պահի դրությամբ մենք հավաքել ենք 5․4 միլիարդ Եվրո, որպեսզի վարակի ախտորոշումը, բուժումն ու պատվաստանյութը հասանելի լինեն։Աշխարհը պետք է ապրի կորոնավիրուսի հետ, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել: Ուստի մենք պետք է միավորենք ուժերը՝ պատվաստանյութի և ախտորոշման միջոցների ստեղծման համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նշենք, որ ավելի վաղ գերմանական Das Erte հեռուստաալիքը հայտնել էր, որ Եվրամիության երկրները հավաքում են «աշխարհի լավագույն ուղեղներին» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Նշվում էր, որ որոշ երկրներ պաշտպանել են ԵՄ-ի՝ վիրուսի ուսումնասիրության համար 7,5 մլրդ եվրո հատկացնելու կոչը: