Պուտինը հանձնարարել է պարզեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գրանցման կարգը. РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը պարզեցնել վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար իմունոբիոլոգիական դեղերի պետական գրանցման կարգը և կրճատել դեղամիջոցների գրանցման ժամկետները: Հանձնարարականը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ամփոփիչ ցանկում է և հրապարակվել Է Կրեմլի կայքում, հաղորդում է РБК-ն:

«Կառավարությունը նաև պետք է մինչև ապրիլի 20-ը որոշումներ կայացնի: Որոշումներում կներառվի օրենսդրական փոփոխություններ մտցնելը: Սրանով կապահովվի «նախակլինիկական, կլինիկական հետազոտությունների և իմունոբիոլոգիական դեղամիջոցների պետական գրանցման կարգի պարզեցում և ժամկետների կրճատում»: Դեղերի ցանկը ներառում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման պատվաստանյութերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կառավարությունը պետք է թույլ տա, որպեսզի դեղերը անցնեն միաժամանակյա կլինիկական և նախակլինիկական փորձարկումներ: