Բնակչության 70%-ը կորոնավիրուսով վարակման վտանգի տակ է․ Մերկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

կանցլեր

«Փորձագետները հավաստում են, որ նոր կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության 70%-ը, որովհետև չկա վիրուսի դեմ պատվաստանյութ»։ Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը։

Թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, և որ երկրներին է սա վերաբերում, կանցլերը չի հստակեցրել։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ 

«Պետք է հասկանալ, որ վիրուսը այստեղ է, և քանի դեռ բնակչությունը չունի իմունիտետ, պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, վարակվածների թիվը բարձր կլինի․ փորձագետները նշում են բնակչության 60-70% թվերի մասին»,- նշել է նա։

Ըստ նրա՝ ամենակարևորը այժմ վիրուսի տարածումը դանդաղեցնելն է․«Խոսքը ժամանակին հաղթելու մասին է»։

Նշենք, որ Գերմանիայում այս պահի տվայալներով կա կորոնավիրուսի գրանցման 1830 դեպք, որից 3-ը՝ մահվան ելքով։ Վերականգնվել է 25 մարդ։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։