Կիսում եմ Նազարյանի տեսակետը՝ 500 հազարը քիչ է նախարարի կատարած տիտանական աշխատանքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասում է, որ 26.500 դրամը, այո, բավական չէ սոցիալական մի շարք հարցեր լուծելու համար, բայց դա գոնե որոշակիորեն կմեղմի այս օրերին չաշխատող մարդկանց վիճակը: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ խնդիր է նաև այն հանգամանքը, որ քաղաքացիները որպես գրանցվող աշխատող չեն ձևակերպվում աշխատավայրերում: Մյուս կողմից էլ՝ չեն ընկալում, որ պետբյուջեն իրենց գրպանն է, պետությունն էլ իրենք են:

Պատգամավորը կիսում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի տեսակետը, թե նախարարներին 500 հազար դրամ աշխատավարձ տալը քիչ է: «Այո, նախարարի կատարած տիտանական աշխատանքի դիաց դա քիչ գումար է»,- ընդգծեց Ջուլհակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։