Դե գիտեք՝ մենք բարի ենք, մարդիկ կան՝ չարաշահում են այդ բարությունը. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը չի բացառում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թավիշը չարաշահելու» մասին արտահայտությունը կարող է ոչ միայն հին իշխանություններից «մնացած» կադրերին, այլ հեղափոխությունից հետո պաշտոն զբաղեցրած անձանց վերաբերել: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ թավիշը չարաշահողների մեջ ոչ միայն հները, այլև նորերը կարող են լինել:

Ջուլհակյանն այն համոզմանն է, որ վերափոխվելու շանսը չօգտագործողները պետք է հեռացվեն համակարգից, հատկապես նրանք, ովքեր չարաշահում են իշխանությունների բարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։