Թուրքիայի հետ երկխոսելը քննադատողները ժամանակին եթե ապակառուցողական չլինեին, գուցե պատերազմ չլիներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«ՀՀ բոլոր նախագահները Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու ուղղությամբ ջանքեր են գործադրել, մեկը՝ քիչ, մյուսը՝ շատ, և Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության պատճառով կարգավորումը հաջող չի ընթացել, բայց ջանքերը պետք է շարունակական լինեն, մեծ սպասելիքներ պիտի չունենանք, բայց գուցե այս անգամ հաջողություն գրանցենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Կան մարդիկ, որոնք քննադատում են Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու գործընթացը։ Պետք է հասկանալ՝ ում շահով են նրանք առաջնորդվում: Ովքեր քննադատում են, որ Թուրքիայի հետ հիմա հարմար պահը չէ, իրենց հաշիվ տալի՞ս են, որ եթե այս գործընթացներն ավելի վաղ արվեին, գուցե չլիներ Արցախյան պատերազմը: 

Եթե  ժամանակին ապակառուցողական դիրքորոշում չդրսևորեին և թիրախավորեին նրանց, ովքեր փորձում էին հարաբերություններ կարգավորել, գուցե  Ադրբեջանը միայնակ նման քայլի չգնար, և պատերազմ չլիներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն տրվել»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։