Մյունխենում դիտարկվում է Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ալիև

Մյունխենի համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկումից առաջ դիտարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը: Այս մասին Մյունխենից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը, հղում անելով Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքին, հայտնել էր, որ ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը):