ԶՊՄԿ-ն կարևորում է մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումները․ քննարկման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

490102982_1143764224219128_2780889357709576354_n

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում կայացած հանդիպման մասնակից աշակերտներին է ներկայացրել «Կայուն զարգացումը ժամանակակից բիզնեսում» թեմայով դասախոսություն՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության դերը մարդկանց կյանքում և կենցաղում, ինչպես նաև դրա նշանակությունը՝ երկրի տնտեսության համար։ 

«Դահլիճում հավաքված մոտ հարյուր աշակերտներից շատերը վստահաբար հետագայում՝ դառնալով մասնագետներ, աշխատանք են փնտրելու նաև հանքարդյունաբերության ոլորտում, որը բազմաթիվ տարբեր մասնագետների կարիք ունի։ Ավելին այս ոլորտը գրավիչ է երիտասարդ մասնագետների համար՝ բարձր վարձատրվող, հետաքրքիր և կարևոր աշխատանքով»,- ասաց Արմեն Ստեփանյանը։

ԶՊՄԿ

ԶՊՄԿ-ն կարևորում է երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումները, որոնք նաև նպաստում են նոր սերնդի շրջանում հանքարդյունաբերության դերի ընկալմանը, տեղեկացվածության բարձրացմանը, ոլորտի շուրջ առկա միֆերի չեզոքացմանը։

ԶՊՄԿ

«Հանքարդյունաբերությունը ամենուր է,- բացատրեց Արմեն Ստեփանյանը,- ձեր հեռախոսները, ձեր համակարգիչները, անգամ այս բարձրախոսը հանքարդյունաբերական արտադրանքի արդյունք են։ Այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք, աճում է հողից կամ դուրս է բերվում ընդերքից։ Մեր կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց հանքարդյունաբերության։ Բայց չափազանց կարևոր է, թե ինչպես է կազմակերպվում հանքարդյունաբերությունը, որքանով է այն համապատասխանում միջազգային չափանիշներին, որքանով է այն կիրառում գոյություն ունեցող նորագույն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ շրջակա միջավայրի վնասների ռիսկերը հասցվում են նվազագույնի»։

ԶՊՄԿ

Արդյունաբերության փորձագետ, (Կանադա) Թերենս (Սրապ) Օրթսլանը «Հանքարդյունաբերության և մետաղների սկզբունքները. անցյալ, ներկա և ապագա» թեմայով դասախոսության ընթացքում խոսեց աշխարհում գոյություն ունեցող հանքերի, դրանց տեսակների մասին և ներկայացրեց ոլորտի հետագա զարգացման տեսլականը։ 

ԶՊՄԿ

Հանդիպման ընթացքում՝ դասախոսություններից հետո, բանախոսներին ուղղված բազմաթիվ և տարաբնույթ հարցերը ցույց տվեցին, որ ներկաներին հետաքրքրեց իրենց ստացած տեղեկատվությունը, և երիտասարդության շրջանում ոլորտի հանդեպ ուշադրությունը էապես աճել է, ինչպես նաև պարզ դարձավ, որ հանքարդյունաբերության մասին այսօրվա ընկալումները տարբերվում են տարիներ առաջ ունեցած թյուր պատկերացումներից։

--00—ՅՄ