ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Դրա վերաբերյալ հայտարարություն արել եմ, ես հրաժարական չեմ տալու, բոլոր բացատարությունները հայտարարության մեջ տվել եմ, այդ պահանջը ինստիտուցիոնալ խնդիր է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ, բացառությամբ երկու ակումբի, մնացած մեր բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում, նրանք հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ խնդիրները»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ