ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Միացյալ Նահանգները կաջակցի միջազգային ջանքերին՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր օգնել են Սիրիայի հեռացող առաջնորդ Բաշար Ասադին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք կաջակցենք Ասադի ռեժիմին և նրան աջակցողներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին սիրիացի ժողովրդի դեմ կատարված վայրագությունների և չարաշահումների համար, ներառյալ քիմիական զենքի կիրառումը և խաղաղ բնակիչների անարդարացի կալանավորումը», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի»։
--00—ՅՄ