ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

իի

 Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չճանաչելու փաստն իսկական ամոթ է համարում։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այդ իրադարձությունը նպատակ ուներ համակարգված կերպով ոչնչացնել Օսմանյան կայսրության հայերին ու նրանց ինքնությունը։ Թուրքիան դեռևս չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա ամոթ է, սակայն մենք հիշում ենք ու երբեք չենք մոռանա ու չենք ների։ Հիշում եմ և պահանջում»,- գրել է Ջամբազկին։

--00—ԼՀ