Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ff

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք՝ 24News-ը ավելի վաղ հայտնել է՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և բացել են Բագրատաշենի ճանապարհը․ կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։

 

--00—ՍՊ