Ջահերով երթին հիշատակել են նաև Բաքվում ապօրինի պահվող, գերեվարված ռազմական և քաղաքական գործիչներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

f

Ջահերով երթի ժամանակ հիշատակել են նաև Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող, գերեվարված ռազմական և քաղաքական գործիչներին։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթի մասնակիցները այս տարի պարզել են նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառներ:

Մասնակիցներն այս կերպ իրենց աջակցությունն են հայտնել Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին և պատանդներին՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Գլոբալ լռություն, գլոբալ խայտառակություն. ոչ ցեղասպանությանը» լոզունգներով։ 

Նրանք նաև պարզել էին Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, որ ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։

 

g

 

f

--00—ՍՊ