Ինչ է քննարկել Հայաստանը ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ff

 

Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է  Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի, Մալթայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Կանադայի, Անդորրայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի եւ այլ խորհրդարանների ղեկավարների հետ:

Քննարկվել են Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ալեն Սիմոնյանը կարճ հանդիպում է ունեցել նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ:

--00—ՍՊ