Հայկական հողը պահողին պիտակավորում են «օտարի գործակալ», տարածքը հանձնողին` «անկախության կողմնակից»

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ֆ

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայկական հողը պահողին պիտակավորում են որպես «օտարի գործակալ», իսկ հայկական տարածքը հանձնողները` իբր անկախության կողմնակիցներ են: Հենց սա են քարոզում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները վերջին 24 ժամի ընթացքում: 

Մեր` հասարակ քաղաքացիներիս խնդիրն է այս պահին սա բացատրել մեր շրջապատին: Դարձե´ք մտքի ու ազգային պայքարի տեղական օջախներ, դա կօգնի մեր պայքարին: Անհրաժեշտ է ճեղքել թուրքական քարոզը, որը մոլորեցնում է մեր ժողովրդին: Մի´ խաբնվեք նրան, որ քարոզիչները հայկական ազգանուն ունեն: Նա, ով կողմ է հայկական հողի հանձմանը, հայ չի կարող լինել: Սրանով հեշտությամբ կարող եք տարբերել, թե ում հետ գործ ունեք»։ 

--00—ՍՊ