Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Իրաք․ ռազմավարական  համաձայնագիր է ստորագրվելու

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ֆ

Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Իրաք: Գրում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Ապրիլի 22-ին նախատեսված այցի ընթացքում սպասվում է ռազմավարական շրջանակային համաձայնագրի ստորագրում, որը կդառնա երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը:

Ստորագրման պատրաստ են նաև 20-ից ավելի միջկառավարական փաստաթղթեր։ 

Թուրքիան մտադիր է Իրաքի հետ զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Մասնավորապես, Անկարան և Բաղդադը նախատեսում են ստեղծել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարի օպերատիվ կենտրոն:

--00—ՍՊ