«Մեր տունն եմ հիշում ու գյուղի վերջին 3 տները, հայացքս՝ կիսաթեքված. շատ եմ կարոտում»

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

 

2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը արցախցիների համար մեծ արհավիրք էր։ Պատերազմի ողբերգական հանգուցալուծման հետևանքով մարդիկ Արցախում թողել են ամեն ինչ ու բռնել գաղթի ճանապարհը։ Ցավոք, պատերազմում անմահացած հերոսների ընտանիքների համար այս իրականությունն ավելի դաժան է.  պատերազմում զոհված տղաներից շատերի շիրիմները մնացին Արցախում։

«Չգիտեինք՝ որտեղից ծաղիկ գտնենք ու հորս գերեզմանին դնենք, եղբայրականից մի քանի հատ քաղեցինք, դրեցինք», -պատմում է արցախյան վերջին պատերազմում անմահացած Վիտալի Սիմոնյանի դուստրն ու հավելում. «Մենք այն հույսով ենք ապրում, որ մի օր հայրիկիս մոտ ենք գնալու»։

Հերոս Վ. Սիմոնյանի, հայրենի գյուղում մնացած հիշողությունների և առկա դժվարությունների մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց