«Օրենքով գող» «Պզո»-ին ակումբներից մեկում հարվածելու մասին տեղեկությունները հերքվում են․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

ւ.j

Այսօր համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մի խումբ երիտասարդներ Երևանում հայտնի «Ռոյալ» երաժշտական ակումբում ծեծի են ենթարկել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող», «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նշված լուրի կապակցությամբ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները ստուգողական աշխատանքներ են իրականացնում։

Նրանք եղել են արդեն նշված ակումբում, որտեղ պարզել են, որ ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել, անգամ ակումբի հարևանությամբ մի քանի տեսախցիկներ են ուսումնասիրել ու պարզել են, որ համացանցում տարածված «Պզո»-ի վերաբերյալ լուրը կարծես թե հերքվում է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ