Երևանում բախվել են Volvo-ն, Ford-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

photo_2024-04-07_16-56-50

Ապրիլի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի Նոր Արեշ 22 փողոցի 117/7 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արթուր Հայրապետյանի վարած Ford և 48-ամյա Արթուր Հովհաննիսյան վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյք Գառնիկ Թաթոյանին «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

Վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչբեր 5-ամյա Մ.Հ.-ն, 7-ամյա Մ.Հ.-ն, 33-ամյա Սիրանուշ Հ.-ն և վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Էրեբունի», մի մասը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ