Մեր պայքարը պետք է լինի Երևանում, առանց Փաշինյանի հեռացման որևէ ոլորտում հաջողություն չենք ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

«Չես հանդիպի մի մարդու, ով Անդրանիկ Մարգարյանի մասին կարող է չեզոք միտք արտահայտել, բոլորը նրա նկատմամբ ունեին մեծ հարգանք, նա իր տեսակով մարդկանց հաշտեցնող, համախմբող քաղաքական գործիչ էր» ։ Այս մասին այսօր պանթեոնում՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Խոսելով վերջին օրերին Ոսկեպարում տեղի ունեցող իրադարձություններից՝ Աբրահամյանը ցավով նկատեց, որ ձեռագիրը չի փոխվել իշխանությունը այն կիրառել է նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Արցախի դեպքում։

«Մեր պայքարը պետք է լինի Երևանում, առանց Փաշինյանի հեռացման որևէ ոլորտում հաջողություն չենք ունենալու»,- ընդգծեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ