ՔՊ-ականներն ասում են` Արցախն Ադրբեջան է, Արցախի հանձնումը փորձում են ներկայացնել որպես փրկություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

տիգ

Իշխանության տարբեր ներկայացուցիչների` Արցախի հետ կապված տարբեր ապազգային, հակահայ, դավաճանական հայտարարությունները միայն գալիս են ամրապնդելու այն մոտեցումը, որ իշխող ուժն Արցախի խնդրով զիջումների է գնացել, հանձնել ոչ միայն Ադրբեջանին սիրաշահելու և զիջում մատուցելու համար, այլ, որ նաև այդ հարցում գաղափարապես համախոհ է ադրբեջանցիների հետ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«3-4 տարի Արցախի ինքնորոշման իրավունքը կառավարության ծրագրերով, բյուջեով, նախընտրական ծրագրով ամրագրածներն այսօր դեմքի այնպիսի բութ արտահայտությամբ են խոսում Արցախի մասին, որ կարծես իրենք չէին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:

Երբ ժամանակին շատերս խոսում էինք այն մասին, որ սրանք եկել են Արցախը հանձնելու, հեկեկալով հերքում էին:

Իսկ հիմա չեն էլ ասում, թե չի ստացվել, չկարողացանք, ուղիղ ասում են` Արցախն Ադրբեջան է, Արցախը սպառնալիք է, իսկ Արցախի հանձնումը փորձում ներկայացնել որպես փրկություն»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:

 --00—ԼՀ