Իշխանության առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տիգ.

ՀՀ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում եմ Հայաստանի դեմ նոր ագրեսիային` դրա համար անհրաժեշտ արտաքին, քաղաքական, ռազմական, քարոզչական ֆոն ձևավորելով, Հայաստանի իշխանությունը պատրաստվում «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային:

Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը. ոչնչացնում ինքնապաշտպանական վերջին հենասյունները,  ներհասարակական հարաբերությունները սրում` երկիրը մոտեցնելով նոր քաոսի:

Իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել պաշտպանել սեփական երկիրն ու քաղաքացիներին, նրա առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է»:

--00—ԼՀ