Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

հասարակական

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ 
 
Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել  է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։ 
 
Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, 
տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաևհմտությունների  զարգացման թեմաներով։
 
2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին  քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ։ Քաղաքական դպրոցում ստացված գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են հասարակական-քաղաքական դաշտի բոլոր բևեռներում և ոլորտներում։
 
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը նախապատրաստվում է նոր հոսքի ընդունելությանը:

հասարակական
հասարակական
հասարակական
հասարակական

--00--ԿԿ