Սիսիանում թույլ ձյուն է տեղում, Կապանում, Գորիսում, Մեղրիում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ֆֆ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10։05-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ 

Արարատի (տեսանելիությունը՝ 100-150մ), Կապանի (տեսանելիությունը՝ 50-60մ ), Գորիսի (տեսանելիությունը՝ 50-100 մ), Մեղրիի (տեսանելիությունը՝ 80-150մ) տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ  է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 --00—ՍՊ