Ռուսաստանն իր դաշնակիցների հետ ուժեղացնում է ՀԱՊԿ-ի պոտենցիալը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

l-JrgFAStG3C

Ռուսաստանը իր դաշնակիցների հետ միասին ուժեղացնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը, Եվրասիայում մայրցամաքային անվտանգության ձևավորման խնդիրը հրատապ է։ Այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր դաշնակիցների հետ մենք ամրապնդում ենք ՀԱՊԿ-ի ներուժը՝ որպես հիմնական տարածաշրջանային պաշտպանական կառույց, որը պատասխանատու է կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովման և Եվրասիայում կայունության պահպանման համար»,- ասել է նա։

«Եվրասիական տարածքում անվտանգությունը ձևավորելու հարցը հասունացել է, որի առանցքը եղել է 2023 թվականի հոկտեմբերին Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ հրավիրված միջազգային համաժողովը»,-ասել է Լավրովը։

--00—ՅՄ