Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News

փ.j

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը:

Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

--00--ԼՀ