Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ձյուն

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԱԹ