Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1127787

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը    վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Մկրտչյանը ներկայացրեց երեք բաղադրիչների մանրամասները․

«Առաջին բաղադրիչի դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։ Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ կներկայացնի վկայականը, որ ինքը անցել է կրթաշրջանը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը չեղարկում է պայմանագիրը, ապա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ