Ակտիվիստի տան մոտ բողոքում են Ստալինի պատկերով սրբապատկերը ներկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ալ

Ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի անդամները հավաքվել են քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի տան դիմաց: Այս հավաքի կադրերը տարածել է Փերաձեն: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

«Ալտ-Ինֆո»-ի անդամները բողոքում են Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու դեմ, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։

Փերաձեն նշել է, որ «Ալտ-Ինֆո»-ի անդամների երթի մասին տեղեկացվել է նաև ոստիկանությունը։ Նրա տան մոտ մոբիլիզացված են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պարեկային ոստիկանության աշխատակիցները:

ՆԳՆ-ն ակտիվիստ Փերաձեի տան մոտ հավաքված բռնի և ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի անդամներին կոչ է արել պահպանել օրենքի պահանջները։ «Ալտ-Ինֆո»-ի անդամների և ոստիկանների միջև մի քանի անգամ բախում է տեղի ունեցել:

«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացված են Թբիլիսիի քաղաքացիական ակտիվիստներից մեկի կեցսասվայրի մոտ՝ հասարակական անվտանգությունը, օրենքն ու կարգը պաշտպանելու նպատակով։

Հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում չխախտել խոսքի և հավաքների ազատության մասին օրենքով սահմանված նորմերը։ Ոստիկանության կողմից օրենքի սահմաններում ցանկացած իրավախախտում կկանխվի»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։

Ի դեպ, երեկ՝ հունվարի 9-ին, ակտիվիստ Փերաձեն սոցցանցում տեսանյութ է տարածել, որում երևում է, որ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերին ներկ է լցված: ՆԳՆ-ն երեկ հետաքննություն է սկսել ներկեր լցնելու փաստի առթիվ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը վերաբերում է մանր խուլիգանությանը։

Վրաստանի պատրիարքարանը ժամանակավորապես սահմանափակել է առանց հավատարմագրման լրագրողների մուտքը Թբիլիսիի Սամեբայի տաճար. «Երեկ Սամեբայի պատրիարքական տաճարում տեղի ունեցած վանդալիզմի պատճառով այսօր և վաղը սահմանափակվելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը տաճար առանց համապատասխան հավատարմագրման։ Նշված որոշումն ընդունվել է տաճարում հետագա թյուրիմացությունից և լարվածությունից խուսափելու համար»:

Մինչ այդ, սոցցանցերում հունվարի 7-ին պատկերակի մասին ֆոտո և վիդեո նյութեր էին տարածվել. սարկավագ Իլիա Ճիղլաձեն գրել էր, որ Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում պատկերված Սուրբ Մատրոնայի սրբապատկերի հետ, Իոսիֆ Ստալինն է պատկերված:

--00—ԼՀ