Կորոնավիրուսի 123 դեպք է հաստատվել վերջին 14 օրում, որը նախորդ 14 օրվա համեմատ նվազել է 7-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, հոսպիտալացումների առումով ունենք ցածր ցուցանիշ։ Այդ մասին ասուլիսին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը։ Դեպքերը, ըստ ներկայացուցչի, նախորդ 14 օրվա համեմատ նվազել են 7-ով։

«ԱՀԿ կազմակերպության համաձայն՝ այսօր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում,  չկա անհանգստացնող շտամպ․ շրջանառվում է «Օմիկրոնը»»,- նշել է Աբովյանը։ 
 

Ավելին՝ տեսանյութում։ 

--00--ՍՊ