Պայթյուն և փլուզում՝ Ղազախստանի սրճարաններից մեկում. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

վ.

Այս գիշեր Ղազախստանի Ուրալսկ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել։

«Ժամը 2-ին սրճարանի շենքում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն», - ասվում է հաղորդագրության մեջ:

Երկհարկանի շենքը փլուզվել է։ Նախնական տեկեղություններով՝ 2 մարդ է մահացել։

Փլատակներից հանել են 6 մարդու, որոնցից 5-ը հոսպիտալացվել են: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։

--00--ԼՀ