Վազաշեն-Պառավաքար ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և չի կարողացել շարունակել ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

capture.thumb_

Դեկտեմբերի 23-ին, ժամը 22:38-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի վերջնամասում, կցորդիչով բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և չի կարողանում շարունակել ընթացքը․ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Դ․ Ա․)․ երթևեկությունը վերականգնվել է։

--00—ՅՄ