Փրկարարները տանիքից հեռացրել են կախված թիթեղյա կառուցատարրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

l-gyZVd2c45d

Ապրիլի 7-ին, ժամը 09։00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի տանիքի թիթեղյա կառուցատարրը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները շենքի տանիքից հեռացրել են կախված թիթեղյա կառուցատարրը:

--00—ՅՄ