Հայաստանի հավաքականները հաղթել են շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Samvel-Ter-Sahakyan-750x375

Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին, իսկ կանանց թիմը նույն հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին: Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց առաջնությունում հաղթեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Շանթ Սարգսյանը պարտվեց:

Կանանց առաջնությունում հաղթեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:

Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:

--00—ՅՄ