Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է պահեստազորայիններին զորակոչել զինվորական ծառայության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

պա

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաքի մասին՝ Գազայի հատվածից շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման պատճառով: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է պատերազմի պատրաստության մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածից զանգվածային հարձակում է իրականացվել Իսրայելի վրա։

--00—ԼՀ