Վերջնական համաձայնության չենք հասել․ Արցախի ներկայացուցիչը՝ Եվլախում հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24New

6f02def4c42d70a5ff0f71798b398e39

Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, պետք է համաձայնեցնել մանրուքները։

Իսկ Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են բերել խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է վերջ դնել կոնֆլիկտին։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Քննարկման թեման եղել է «վերաինտեգրման մասին» հարցերը։

Նշենք, որ Արցախի պատվիրակությունը գլխավորել է պատգամավոր Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմինը՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի հայերի հետ շփման պատասխանատու»:

--00—ՅՄ