Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2900-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1119333

Մարոկկոյում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2900-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

«Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2901-ի... Տուժածների թիվը հասել է 5530-ի», - հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

6,9 մագնիտուդով երկրաշարժը Մարոկկոյում տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի գիշերը։ Երկրաշարժի օջախը գտնվել է Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա՝ 10 կիլոմետր խորությամբ։ Երկրաշարժին հաջորդել է առնվազն չորս հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդով։ Մուհամեդ VI թագավորը Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարել։

--00—ՅՄ