Մարոկկոյում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

marokko-n274882-1

Մարոկկոյում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո, որն ավելի քան 2000 մարդու կյանք խլեց։ Այս մասին հայտնում է Al Jazeeran-ն:

Հիշեցնենք՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11-ին, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա:

Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:

--00—ՅՄ