Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 5.3 մագնիտուդով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

7777723333.thumb_

Թուրքիայում հետցնցումները չեն դադարում։

Այսօր ևս տարբեր ուժգնության, տասնյակից ավել ցնցումներ են գրանցվել Թուրքիայի հարավային ու կենտրոնական մասերում։

Այսօրվա ամենաուժեղ ցնցումը՝ 5.3 բալ մագնիտուդով, գրանցվել է Քահրամանմարաշից 63 կմ հեռավորության վրա՝ տեղական ժամանակով 10։48 րոպեին։

--00—ՅՄ