Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցիները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած. Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_1

Մի քանի ամսում շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցի զինվորականները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Շնորհիվ Նիկոլի մեկ ստորագրության, որով հանձնվեցին նաև Աղդամը և Քարվաճառը։

Արցախի պաշարման պայմաններում ռուսական էս 1 բեռնատարը Աղդամի կողմից մտցնելը դարձել էր ռուսների համար դեմք փրկելու օպերացիա։ Չնայած եթե նույնիսկ այդ 1 բեռնատար մտցնելը 4–5 օր է տևում, դա արդեն այդքան էլ դեմք փրկել չէ։

Դեմք փրկելը կլիներ, եթե նաև Հայաստանի հետ կապը վերականգնեին։ Ինչը շրջանառվող լուրերի համաձայն պետք է լինի մի քանի ժամվա ընթացքում, բայց ինչին անձամբ ես չեմ հավատում։ Ուրախ կլինեմ սխալվել»,-ընդգծել է նա:

--00—ՅՄ