«Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի 6 միավորը ՀՀ հավաքականի համար լավագույն արդյունքն է․ ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հֆֆ

«Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներում վաստակած 6 միավորը Հայաստանի հավաքականի համար լավագույն արդյունքն է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, հայտնում են ՀՖՖ-ից։ 

Նախկինում մեկնարկային 3 հանդիպումներից հետո հավաքականն առավելագույնը վաստակել էր 4 միավոր Սուրեն Բարսեղյանի (Եվրո-2000), Օսկար Լոպեսի (2 խաղ) ու Միխայ Ստոյկիցայի (1 խաղ, Եվրո-2004) և Վարդան Մինասյանի (Եվրո-2012) օրոք:

--00—ՍՊ